Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 28-ին Մոնակոյում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մամուլի ասուլիսը, որին ներկա է եղել նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն։

Ինչպես տեղեկացնում է «СЭ»-ը, հարցերից մեկը հետեւյալն էր. «Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլում կմրցի ադրբեջանական «Գաբալի» հետ։ «Բորուսիայում» է խաղում հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը։ Ինչպե՞ս պետք է նա իրեն պահի նման իրավիճակում եւ ի՞նչ կանի ՈւԵՖԱ-ն»։

«Հույս ունենք, որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից եւ ելքի իրավունք կամ վիզայի թույլտվություն ստանալուց։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ շարունակվի»,- ասել է Ինֆանտինոն։

«Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին Բաքվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել