Բա չիմացաք՝ ինչ մեծ հայրենասերի են գործից հանել` անմոռուկի ու «Հիշում ենք ու պահանջում ենք»-ի պատճառով... Հայաստանում գործող հնագույն պիրամիդաներից մեկի՝ «Herbalife» «ցանցային մարքեթինգով» զբաղվող ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրենին հանել են գործից, որովհետև վերջինս օֆիսում փակցրել է «100-ամյակի» ատրիբուտիկա, իսկ ընկերության գլխամասում դա համարել են քաղաքականությամբ զբաղվելուն հավասար բան, ինչն արգելված է դրանց ներքին կանոնադրությամբ:

Նախ, ղալլաթ են արել, ու էս էլ թող լինի ևս մի պատճառ՝ օրենքի ծակուծուկերից օգտվելով մեր ժողովրդին թալանող արտասահմանյան այս բուրգը մեր մոտից ֆուկ անելու համար: Դուք ո՞վ եք, որ մի հատ էլ արգելեք ինչ-որ մեկին Հայաստանում նման կերպով «քաղաքականությամբ» զբաղվել:

Մյուս կողմից էլ, ահավոր սիմվոլիկ ա, որ «Հիշում ենք ու պահանջում ենք» գրությունը փակցվում է մի ընկերության գրասենյակում, որը մարդկանց հիմարացնում է, ստիպում է հավատալ, որ վերավաճառելով իրենց՝ կասկածելի ծագում ու արդյունավետություն ունեցող ապրանքները, կարելի է 40-50-100 տոկոս շահույթ ունենալ, իսկ եթե նոր դիլերների ներգրավես՝ էլ ավելի շատ, ու այ էդպես բուրգ կառուցելով՝ կթում են բուրգի ստորին օղակներին: Լիքը մարդ հիշում ա «Հերբալայֆին» ու պահանջում ա, բայց մեջը քյար չկա:

Տնօրենն էլ թող ձևեր չթափի ու ցեղասպանությունախոնարհություն չխաղացնի: Հիշող ու պահանջողը կյանքում պիռամիդաներում նենց վիզ չէր դնի, որ հասներ տնօրենի պաշտոնի, որովհետև կարիերային նման աճի հետևում թաքնված են տասնյակ ու հարյուրավոր խաբված մարդիկ, ում ներգրավելով ցանցի ճիրանների մեջ՝ արդյունք են ցույց տվել իրենց վերադասների առջև: Տո ժե մնե, վրիժառու հայրենասեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել