11221576_1458433081151710_8844719899303912892_n

Բաղադությունը

ազնվամորի՝ 300գր
շաքարավազ՝ 110գր + 150գր
ժելատին՝ 16գր
հեղուկ մեղր՝ 150գր

Պատրաստման եղանակը

Պյուրեի ստացման համար ազնվամորին խառնում ենք 110 գր շաքարավազի հետ, ապա եփում կրակի վրա 2-3 րոպե մինչև միատարր զանգվածի առաջացումը: Պատրաստի պյուրեն անցկացնում ենք մաղով, որպեսզի ազատվենք կորիզներից:
Թրջում ենք ժելատինը մի փոքր ջրով:
Առանձին կաթսայի մեջ ենք լցնում ազնվամորիով պյուրեի կեսը, մեղրի կեսը և 150 շաքարավազը, ապա տեղափոխում կրակի վրա: Խառնում ենք, որպեսզի շաքարավազը լուծվի, ապա ավելացնում ենք ժելատինը: 1-2 րոպեում ժելատինը լուծվում է, և զանգվածը դառնում է միատարր: Հանում ենք կրակի վրայից:
Մնացած պյուրեն և մեղրը հարում ենք 2 րոպե, ապա վրան մաս առ մաս լցնում ենք կաթսայի մեջի զանգվածը: Շարունակում ենք լավ հարել 5-7 րոպե, մինչև ստացված զանգվածը ծավալով զգալիորեն ավելանա և պնդանա:
Ձևամանի մեջ փռում ենք պերգամենտային թուղթ, ապա լցնում զանգվածը նրա մեջ, հավասարեցնում ենք և վրան շաքարի փոշի շաղ տալիս:
Թողնում ենք այդպես սենյակային ջերմաստիճանում մինչև 3 ժամ, որից հետո զգուշությամբ հանում ենք պերգամենտային թուղթը միայն կողքի հատվածներից և սկսում կտրատել աղանդերը: Կտրելու ընթացքում դանակը հաճախակի թրջում ենք, որպեսզի մարշմելոուն չկպչի դանակին: Այնուհետև ամեն խորանարդիկի վրայից պոկում ենք մնացած թուղթը:
Մարշմելոուի ամեն խորանարդիկի վրա բոլոր կողմերից շաղ ենք տալիս շաքարի փոշի և մատուցում:
 

 11902268_1458433077818377_9217067593438898216_n 11885107_1458433094485042_6790987647080460818_n 11880552_1458433101151708_8417196277101138865_n 11903976_1458433087818376_3998621379902144929_n 11892228_1458433111151707_8654965468418118330_n 11707688_1458433064485045_3683450365093954706_n 11891988_1458433117818373_6293666835589882446_n 11885162_1458433071151711_1801922637079225839_n 11892114_1458433037818381_3316693986351514469_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել