Օրերս Վանաձոր համայնքի ավագանու նիստ է հրավիրվել, և քննարկվել քաղաքի ջրամատակարարման վատ վիճակը: Ավագանու անդամները քաղաքապետի գլխավորությամբ լուրջ մտահոգություն են հայտնել խնդրո առարկայի վերաբերյալ և որոշել ուղերձով դիմել ՀՀ վարչապետին: Որոշումը դրվել է քվեարկության և ընդունվել (9 կողմ, 2 դեմ՝ Գայանե Քալանթարյան, Սեյրան Աղաբեկյան): Հիանալի էր, վանաձորցիները 2 օր շոյված զգացին նման մտահոգությունից: Ի՞նչ տեղի ունեցավ: 2 օր անց Վանաձորի ավագանին փոշմանեց, փոշմանեց ու նոր փակ նիստով, թե՞ «շրջիկ» նիստով որոշեց, որ մտահոգությունը սխալ է եղել, իրենք մոլորված են եղել և վարչապետին չպիտի դիմեին ուղերձով, որ ջրամատակարարման որակը շա՜տ էլ լավ է Վանաձորում, միայն «Դորոժնիկն» է փողոցները քանդում ու չի վերանորոգում: Այ եթե ժամանակին տենդերը հաղթեր ոչ թե «Դորոժնիկը», այլ մշտական տենդերներ հաղթողը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել