Հայ դատը և Ֆուտբոլը:
Սիրելի Հայաստանցիներ ներկայացնում եմ իմ՝ <<Ֆուտբոլը կփրկի Հայաստանը>> կուսակցության նախընտրական ծրագիրը:
Խորհրդարանում ձայների մեծամասնություն ստանալով և ձևավորելով կառավարություն կսկսենք Հայկական ֆուտբոլի գերֆինանսավորումը ու արդյունքում Բրազիլիա 2014-ի եզրափակիչում 5-0 հաշվով կհաղթենք Բրազիլիային:Ցնցում է Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը և նույնիսկ 7 պորտ առաջ ուծացաց հայերը վերհիշում են իրենց հայկական ծագումը, թուրքացած և քրդացած հայերը զանգվածայնորեն վերադառնում են ակունքներին և հայերի թիվը աշխարհում միանգամից քառապատկվում է դառնալով 40 միլիոն:
Հայատացության վիրուսով վարակված ադրբեջանցիները այս դարդին չդիմանալով զանգվածայնորեն ինֆարկտի են ենթարկվում, ինքնասպան լինում, ընկնում խորը դեպրեսիայի մեջ և առանց կրակոցի գեներալի-սիմուս Նեմեց Ռուբոյին հանձնում Բաքվի հանքահորերի բանալին:
Վրաց ժողովուրդը տեսնելով Հայ Առաքելական եկեղեցու աղոթքի զորությունը (այլ կերպ չեն կարողանում բացատրել մեր հաղթանակը Բրազիլիայում) գահընկեց են անում Իյլա 2-ին, շտկում 7-րդ դարի իրեց արած ղալաթը և ընդունում մեր եկեղեցու դավանանքը դրանով լուծելով վիճելի եկեղեցիների հարցը:Եվ քանի դեռ հայերը չեն հիշել, որ նախախորհրդային Թիֆլիսի 7 քաղաքապետերն էլ հայ են եղել շտապ մեզ են նվիրում Ջավախքը և Քոբուլեթին:
Եվրոմիությունն էլ տեսնելով որ հայերը տիրում են Անդրկովկասի ճամփուղիներին և Կասպիական էներգակիրների մի զգալի մասին ոչ միայն քրեականացնում են Ցեղասպանության ժխտումը այլև ճանաչում Արևմտահայոց կառավարության լիազորությունները ըստ Սևրի դաշնագրի սահմանների:
Թուրքիան էլ վախենալով Ստամբուլի <<արյան ծովից>> և տեսնելով, որ դիմադրությունը անիմաստ է ու կարող է ավելին կորցնել, ճանաչում է հայերի լիազորությունը Սևրի դաշնագրի սահմաններում:
Ձեր ձայնը տալով <<ֆուտբոլը կփրկի Հայաստանը>> կուսակցությանը չորս տարում կունենաք 400 000 քառակուսի կիլոմետրանոց և 40 միլիոնանոց Հայաստան, որի քաղաքացիների եկամուտները քառասնապատկված կլինեն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել