Tert.am-ը գրում է.

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացնելով վիճակագրությունը, թե անցած տարվա համեմաատ որքանո՞վ են թանկացել գյուղմթերքները, նկատեց, որ միայն բանջարեղենի 9% գնաճ է եղել:

Ի տարբերություն բանջարեղենի,՝ ըստ նրա, էժանացել է միրգը: «Միրգը համեմատած էժան է այս տարի, անցած տարի ավելի թանկ էր մոտ 11%-ով էժանացել է»,- ասաց նա: 

Կարեն Չիլինգարյանը նկատեց, թե կարտոֆիլի գինն է կտրուկ թանկացել. այն վերջին օրերին  150 դրամից հասել է 250-300 դրամ: Նա կարծում է, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, քանի որ ըստ գյուղնախարարության՝ կարտոֆիլի լավ բերք է սպասվում:

«Գեղարքունիքում և Շիրակի մարզում դեռևս կարտոֆիլը չեն հավաքել, ի տարբերություն Արարատյան դաշտի, 10-15 օրից արդեն, երևի, կսկսի կարտոֆիլն էժանանալ»,- ասաց նա: 

Թե ինչպես է, որ նախարարությունը հայտարարում է, որ տարին բերքառատ է, բայց կոնկրետ բանջարեղենը թանկանում է, Կարեն Չիլինգարյանը նշեց, որ պատճառները ընդհանուր համատեքստում պետք է նայել:

«Մեծ գնանկում էին սպասում՝ լավ բերքով պայմանավորած, բայց ազդեցությունն այն էր, որ փոխարժեքի տատանումները համընդհանուր գնաճի պատճառ դարձան և այլ ապրանքների հետ միասին, թանկացան նաև գյուղմթերքները»,-ասաց նա:

Կարեն Չիլինգարյանը նաև նշեց, որ հիմնականում միրգն արտահանվում է, որը ևս հանգեցնում է գնային աճի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել