Օգոստոսի 29-ին հայտնի պարուհի և երգչուհի VARDA-ն բարեգործական շոու-ծրագրով ելույթ կունենա «HAVANA» ռեստորանային համալիրում։ Բարեգործական ակցիայի միտքը պարուհունն է և «HAVANA» ռեստորանային համալիրի տնօրեն Արայիկ Գաբաջյանինը, իսկ բարեգործական համերգները ռեստորանային համալիրում շարունակական բնույթ են կրելու: Այս հարցում նրանց աջակցում է «Bari Mama» բարեգործական հիմնադրամը:  

Տոմսերի վաճառքի ողջ հասույթը տրամադրվելու է «Գավառի մանկատան» և «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» երեխաներին։

«Օգոստոսի 29-ին ես կլինեմ Երևանում, դա կլինի բարեգործական այց, իսկ տոմսերի վաճառքի ողջ հասույթը կուղղվի երեխաների օգնությանը: Ինձ համար սա կարևոր իրադարձություն է, քանի որ այն կարող է փոխել փոքրիկ երեխաների կյանքը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր երեխա պետք է զգա ջերմություն և հոգատարություն, անգամ եթե մեծացել է առանց ընտանիքի: Կփորձեմ իմ լուման էլ ներդնել այս բարի գործում»,-ասել է Վարդանուշ Մարտիրոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել