Այս տարի ՀՀ տնտեսության ցուցանիշները համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ էապես տարբերվում են:

Տնտեսության մի շարք ոլորտներում արձանագրվել են բավականին բարձր ցուցանիշներ:

Ահա, ծխախոտի արտադրության ոլորտում ևս գրանցվել է աճ: Մասնավորապես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին կեսին Հայաստանում սիգարետների արտադրության ծավալները կազմել են 7 670.7 մլն հատ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 37%-ով:

Պետք է նշենք, որ 2014 թվականին Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել էին 65%-ով և կազմել 12 մլրդ 774.2 մլն հատ: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն հատ սիգարետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել