Tert.am-ը գրում է.

Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 12 զինյալների, որոնք պլանավորել էին հարձակումներ իրականացնել ոստիկանության աշխատակիցների և զինվորականների վրա:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, դատապարտվածներից 6-ը ճաղերի հետևում են, իսկ մնացածը դեռ ազատության մեջ են: Նրանք խոստովանել են, որ ԻՊ-ի անդամներ են և մտադրվել էին հարձակումներ իրականացնել Եգիպտոսի ոստիկանության ու բանակի վրա:

Դատավճիռը կհաստատվի կամ կմեղմացվի լրացուցիչ դատական նիստի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ երկրի հյուսիսում գտնվող Շարքիա նահանգում:

Մեկ այլ դատական նիստի ընթացքում երկու ազգականներ 3 տարվա ազատազրկման են դատապարտվել Facebook սոցցանցում ԻՊ-ի գաղափարախոսությունը տարածելու համար։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր համարվում է աշխարհի անվտանգությանն ուղղված հիմնական սպառնալիքը: ԻՊ-ի զինյալները զգալի տարածքներ են գրավել Սիրիայում և Իրաքում և ցանկանում են իրենց ազդեցությունը տարածել նաև Հյուսիսային Աֆրիկայում՝ մասնավորապես Լիբիայում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել