Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA լրատվամիջոցին հայտնել է Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված իրենց ջանքերից, որոնք պետք է գործադրվեն աշնանը:

Դեսպան Ուորլիքը մանավորապես ասել է, որ Մինսկի խումբը ծրագրում է սեպտեմբերին հասնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:

Դեսպան Ուորլիքը ասել է նաև, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները աշնանը այց են նախատեսում տարածաշրջան, սակայն առայժմ նա հստակ ամսաթվեր չի նշել:

Նա հավելել է նաև, որ ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել