Tert.am-ը գրում է.

Reuters-ը հայտնում է, որ բրազիլական դատարանը ևս 15 օր ժամանակ է տվել Բրազիլիայի Նախագահ Դիլմա Ռուսեֆին:

Այդ ընթացքում նրան պարտավորեցրել են պատասխանել մեղադրանքներին, որոնց համաձայն՝ նա կեղծել է կառավարական հաշիվները` կոծկելու երկրի ֆինանսական վիճակի վատթարացումը: ԶԼՄ-ները հայտնում են, որ այս առնչությամբ հնարավոր է անգամ Ռուսեֆի իմպիչմենտի հարցը դրվի:

Ավելի վաղ դատարանը արդեն 15 օր տվել էր Նախագահին օգոստոսի 12-ին, սակայն առայժմ պատասխան չի ստացվել:

Դատական իշխանությունները պնդում են, որ խոսքը 40 մլրդ բրազիլական ռեալի` 11.50 մլրդ ԱՄՆ դոլարի մասին է. այս գումարներով սոցիալական վճարումներ են արվել` արհեստականորեն հարկային հաշվառումները կոծկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել