Թուրքիայի «թաղումը» պատկերող պաստառ... 1914 թվականի նոյեմբերին՝ Առաջին աշխարհամարտի սկզբին տպագրված ռուսական երգիծական պաստառ. «Ինչպես էին ժողովուրդները թաղում Թուրքին» (Как народы Турка хоронили): Պաստառում պատկերված են ռուս զինվորներ, որոնք, բահերը ձեռքներին, ուրախ տրամադրությամբ տանում են թաղելու թուրքական սուլթանին: Թաղման թափորն ուղեկցում են տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ (այդ թվում նաև հայը)՝ իրենց հետ տանելով սգո պսակներ ու ժապավեններ: 
Որքան էլ որ անհավանական թվար տարիներ առաջ, այսօր՝ հարյուր տարի անց, նորից է արդիականացվում այդ տեսլականը՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության վախճանը: Քրդական հարցի և Իսլամական խալիֆաթի բարդ թնջուկն ուշ թե շուտ Թուրքիային կրկին կանգնեցնելու է իրական մասնատման առջև: 
Բայց պատրաստ ենք արդյո՞ք մենք՝ հայերս, մեր տարածաշրջանում սպասվող կարևորագույն խնդիրների լուծմանը մասնակից լինելու: Ունե՞նք արդյոք մենք ընդունված լուրջ միջազգային իրավական փաստաթղթեր, որտեղ հստակ ձևակերպված են մեր պահանջների շրջանակները: Հարցեր, որոնց դեռևս չկան պատասխաններ, իսկ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում միայն հուզական ելույթներով հարցեր չեն լուծվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել