Մատրիցա

«Մատրիցա» ֆիլմում մեքենաների պետհամարանիշները հղում են կատարում Աստվածաշնչի տողերին։ Տրինիտիի և Մորֆյուսի մեքենայի վրայի DA203 թիվը նշանակում է՝ Դանիել 2։03 Նա ասաց. «Ես մի երազ եմ տեսել, ու իմ ոգին խռովվել է, ուզում եմ իմանալ այն»։ 



Ֆուտուրամա

«Ֆուտուրմա» սերիալի տեսարաններից մեկում կարելի է տեսնել Էրիկ Քարթմանի՝ «Հարավային պարկ» հայտնի մուլտֆիլմի հերոսի գլուխը։



Ֆորսաժ 5

Խանի ամբողջական անունը հնչում է այսպես՝ Խան Սոլո, այնպես, ինչպես «Աստղային պատերազմները» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկինը։



Տրոն

«Տրոն» ֆիլմը նկարահանել են Դիսնեյի ստուդիայում։ Այդ պատճառով այս տեսարանում հետին պլանին կարելի է տեսնել Միկի Մաուսին։



Ալադին

Եթե ուշադիր նայենք մուլտֆիլմը, հնարավոր է տեսնել, թե ինչպես է Ժասմինի՝ Ռաջա անունով վագրը Ջաֆարի կախարդանքից ազատվելու ժամանակ Միկի Մաուսի տեսք ստանում։



Աստղային ուղի 

«Աստղային ուղի» ֆիլմում երևում է R2D2 ռոբոտը, որն «Աստղային պատերազմներ» ֆիլմից է։



Լարովի նարինջը

Ստենլի Կուբրիկը 2001 թիվը գրել էր երաժշտական խանութի սեղանին՝ որպես հղում իր մեկ այլ ֆիլմին՝ «2001»։



Սիմպսոններ

«Սիմպսոնների» բոլոր հերոսները 4 մատ ունեն, և միայն Աստված և Հիսուսն ունեն 5 մատ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել