Ֆեյսբուքը մեր իրականության` հատկապես քաղաքականության մեջ, շատ մեծ դեր ունի: Կարծում եմ, եթե Մարկ Ցուկերբերգը իմանար, թե ինչ մեծ հաճույքով են մեր իշխանական կուսակցության վառ ներկայացուցիչները զբաղվում ստատուսներ գրելով, հատուկ առավելություններ կշնորհվեին նրանց էջերին... Չէ՞ որ վերջին մի քանի ամսում Ֆեյսբուք հայտնաբերած մեր պաշտոնյաները, «մտածելով ազգի մասին», աշխատում են անընդհատ «online» մնալ: Ակամայից միտքս են գալիս հայտնի խոսքերը. «Բավակա՞ն չէ բարձրաձայնել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մարդը. ժամանակն է մարդ դառնալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել