Վերջերս հարցում է անցկացվել նորապսակների շրջանում, թե որտեղ են նրանք պլանավորում անցկացնել իրենց մեղրամիսը, և որն է դրա համար կարևոր նախապայմանը` արև, ծով, մեղմ կլիմա և այլն: Հարցման տվյալների հիման վրա foxnews-ը առաջարկում է հետևյալ վայրերը.

  1. Լա Պաս, Մեքսիկա

Նորություն չէ, որ Մեքսիկան հայտնի վայր է նորապսակների համար. հարցման արդյունքների համաձայն` այն տարածվածությամբ III-ն է: Սակայն Քանքունի (Cancun), Ռիվիերա Մայայի (Riviera Maya), Պլայա դել Կարմենի (Playa del Carmen) կամ Կոզումելի (Cozumel) նման հայտնի վայրերի փոխարեն foxnews-ը առաջարկում է այցելել ավելի քիչ հայտնի Լա Պաս քաղաքը, որը գտնվում է Կորտեսի ծովի ափին և առաջարկում է ժամանցի այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են ծովառյուծների հետ լողը կամ կանգնած թիավարությունը (stand-up paddleboarding):


La Pas, Mexico

  1. Սանտա Լուսիա, Կարիբյան կղզիներ

Հարցման տվյալներով` մեղրամսի մեկնողների 4.7 %-ը նախընտրում է Սանտա Լուսիան: Չնայած այն ստանդարտ վայր է շատ տեսանկյուններից, այստեղ կարելի է արկածներ փնտրել: Lonely Planet-ը գովում է այս վայրը ոչ միայն գեղեցիկ ծովափերի, այլև ժամանցի տարբեր հնարավորությունների համար` դայվինգ, արշավներ և այլն: Այն հատկապես դուր կգա բնությունը սիրողներին:


St. Lucia, Carribean

  1. Բլոկ կղզի, ԱՄՆ

Անհավատալի կթվա, բայց հարցման տվյալներով ԱՄՆ-ը 3-րդ նախընտրելի վայրն է մեղրամսի համար: Իհարկե, Կալիֆորնիան և Ֆլորիդան թոփ նահանգներն են, սակայն foxnews-ը խորհուրդ է տալիս այցելել թերագնահատված Բլոկ կղզին, որտեղ կարելի է հետաքրքիր ռոմանտիկ ժամանակ անցկացնել: Կղզին հայտնի է իր հեծանվային մշակույթով, փարթամ բուսականությամբ բլուրներով և լողափերով:


Block Island, USA

  1. Կոնգ, Իռլանդիա

Գտնվելով Իռլանդիայի գեղատեսիլ անտառներում`Աշֆորդ ամրոցը հարմարավետ վայր է նորապսակների համար: Տարածքը շրջապատված է անտառային արահետներով, լճի ափով և Կոննեմարա լեռներով, որի շնորհիվ այն կախարդական է թվում: Աշֆորդ ամրոցն առաջարկում է ձիարշավներ, որոնց ընթացքում կարելի է ծանոթանալ շրջակայքի հետ:


Ashford Castle, Cong, Ireland

 

  1. Կիլիմանջարո

Սա խենթություն կթվա, սակայն արկածասեր նորապսակների համար ավելի ռոմանտիկ և անմոռանալի բան չկա, քան միասին հաղթահարել Կիլիմանջարոն: 18-օրյա տուրի վերջում պարգևն, իհարկե, վերևից բացվող սքանչելի տեսարանն է: Տուրի ընթացքում ոմանք ամուսնության առաջարկություն են անում կամ նույնիսկ նշում են հարսանիքը լեռան բարձունքին:


Kilimanjaro

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել