Tert.am–ը գրում է.

«Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկում ցուցահանդեսից գողացել են Ռուսաստանի Նախագահ Պուտինին պատկերող նկարը:

Ուշագրավ գողությունը տեղի է ունեցել Art Who Art խորագրով ցուցահանդեսի նմուշների հավաքման ժամանակ: Գողացվել է Ամիր Կերի «Դարաշրջան-մարդը» վերնագրով աշխատանքը:

Արվեստի այդ գործում Պուտինը պատկերված է «Սիմփսոններ» մուլտսերիալի հերոսների կերպարանքով: Հետաքրքրական է, որ գողությունը տեղի է ունեցել կազմակերպիչների ու անվտանգության աշխատակիցների ներկայությամբ:

Հետաքրքրական է նաև, որ աշխատանքը գնել էին ցուցահանդեսի բացումից րոպեներ անց: Գնորդին վերադարձվել է նախապես վճարված գումարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել