Վթար՝ Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկումSlaq.am-ը գրում է.

Օգոստոսի 25-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Սեբաստիայի փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 CF 989 և «Մերսեդես» մակնիշի 24 LO 044 պետհամարանիշներով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել