Մարդկության առաջացմանը զուգընթաց տարբերակումը եղել է կնոջ և տղամարդու միջև: Բոլորին է հայտնի, որ տարբեր հասարակարգեր ունեցել են իրենց «օրենքները» կանանց համար, իսկ տղամարդկանց պարագայում դրանք գրեթե միշտ էլ կրել են նույն բնույթը: Իրավունքների ընդլայնման տեսանկյունից կարելի է ասել, որ այստեղ կանայք ենթարկվել են էվոլյուցիայի: Իրավունքի պատմությունը վկայում է, որ մինչև 19-րդ դարի վերջերը կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք չեն ունեցել:

Առաջին երկիրը, որ օժտել է նրանց այդ իրավունքով, Նոր Զելանդիան էր, որը 1893-ին կանանց տալիս է ընտրելու իրավունք: Սակայն դեռևս 1881-ին Շոտլանդիայում կանանց մի մասը ստացել էր տեղական ընտրություններին մասնակցելու իրավունք: Հետո արդեն այս իրավունքի «շնորհումը» շղթայական բնույթ ստացավ տարբեր պետություններում: 1920թ. օգոստոսի 26-ին դեմոկրատիայի հայրենիք համարվող Միացյալ Նահանգներում կանայք նույնպես ընտրելու իրավունք ստացան: «Կանանց խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով կանանց ընտրական իրավունքն ամրագրվեց ՄԱԿ-ի կողմից 1971թ-ին։ Սկսած 1971 թ-ից այսօր նշվում է Կանանց իրավահավասարության օրը:

Ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց մոտ իրավունքների ընդլայնման էվոլյուցիան շարունակական բնույթ է կրում: Հատկապես 21-րդ դարն ավելի արագացրեց «զարգացումը»՝ ըստ էության: Օրինակ, եթե տղամարդը վաղնջական ժամանակներից ի վեր կրում է նույն հագուստը (դասական, թե այլ ոճային), ապա գեղեցիկ սեռի մոտ այս երևույթը խիստ հակադիր է ժամանակագրությանը: Վերջիններիս իրավունքներն այստեղ նույնպես զարգացման էվոլյուցիայի, իսկ ավելի դիպուկ՝ ռեվոլյուցիայի են ենթարկվում՝ ժամանակին «անբարոյական» համարվող dress-ը դարձնելով «բարոյական», իսկ սրան հակառակվողներին անվանակոչելով գեղջկական մտածողության «տիրաններ»: Ո՞ւր է տանում այս «իրավունքների ընդլայնված զարգացումը»:

Սակայն պետք է նշել, որ մինչև այժմ գոյություն ունեն այնպիսի համաշխարհային նշանակության կառույցներ, որտեղ դեռևս պահպանվում է կանանց մասնակցության «խտրականությունը»: Ասվածի վառ օրինակն է Վենետիկը, որտեղ Պապն ընտրվում է կարդինալիների կողմից։ Քանի որ կարդինալ կարող են լինել միայն տղամարդիկ, կանայք չունեն ընտրելու իրավունք։ Միգուցե մի օր էլ Վենետիկում կին Պապ տեսնենք:
Հ.Գ Ամեն դեպքում մարդկության այս սերունդը պետք է երջանիկ լինի, որ ապրում է մի դարաշրջանում, որտեղ գենդերային անհավասարությունը լիկվիդացման եզրին է: Շնորհավո՛ր։ 
Congratulations womens equality day!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել