Картинки по запросу լեւոն զուրաբյանԿարդացի Զուրաբյան Լևոնի լալահառաչ ու բոցկլտուն ելույթը Վենետիկի հանձնաժողովի անդամների առջև, ու միանգամից մի քանի հարց-դիտարկում առաջացան մոտս:

1. Նախ՝ Զուրաբյանին պետք է հուշել, որ կողքից իրա վարքը հիշեցնում է խոսք տանող-բերող, խաբարբզիկ ու նեղացկոտ աղջկա վարք, ով, հենց մի բան է լինում, ալամ-աշխարհն իրար է խառնում, որ իրեն պաշտպանեն: Քաղաքական գործիչն իրավունք չունի այդքան մանր լինել ու մի քիչ տղամարդ ա պետք լինել: Էդ Վենետիկի հանձնաժողովը ոչ եսիմինչ մի որոշում կայացնող մարմին ա, ոչ էլ Աստծո դատաստանի դելեգատների խումբն ա, որ դրել՝ տենց գանգատվում ես, իսկ վերջում էլ քեզ սիրուն ձևով ատվառոտ-պավառոտ են տալիս՝ ասելով. «Տղա ջան, ի՞նչ ես ձեր տան սաղ կեղտոտ տռուսիկները հանել, դեմներս շարել, մեկ ա՝ մենք ոչ դրանք լվանալու միջոցներ ունենք, ոչ կարանք, ոչ էլ ուզում ենք»: Թասիբը լավ բան ա:

2. Քաղաքական կոնսենսուսի բացակայությունից գանգատվում է մեկը (Լևոն Զուրաբյանն էլի), ում պատճառով էդ անտեր կոնսենսուսն իսպառ վերացավ նույնիսկ հարազատ կուսակցությունում ու խորհրդարանական խմբակցությունում: Գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ից դուրս էկած ուժերի ու անհատների մեծամասնությունը դա արել է հենց այն պատճառով, որ զզվել են Զուրաբյանի լաչառություններից ու անպատասխանատվությունից և «Պապիկի» կողմից դրսևորվող թողտվությունից: Ու հիմա մարդը, ով ՀԱԿմեջ արեց կոնսենսուսը նույնիսկ սեփական ճամբարում, պետք է խոսի լայն քաղաքական-հասարակական կոնսենսուսի՞ց... Մի ծիծաղեցրեք մեզ:

3. Զուրաբյանին հուշեք, որ Ծառուկյանը մեկընդմիշտ դադարեցրել է ընդդիմադիր խաղալը, ու հիմա ինչքան էլ փորձի Զուրաբյանը միջազգային հանդիսատեսի առջև քծնանքի բենեֆիսներ ցույց տա, մեկ ա՝ Ծառուկյանը էլ չի ֆինանսավորելու իրենց, բայց փոխարենը կողքից ահավոր տգեղ ու խղճուկ տեսարան է բացվում: Կրկնում եմ՝ թասիբը լավ բան ա:

4. Ու ընդհանրապես, երբ խոսում են իշխանությունների վերարտադրության ու ապօրինությունների մասին, ես համաձայն եմ գրեթե ամեն ինչի հետ, մենակ թե մոռանում են նշել, որ այդ ամենը հնարավոր է դառնում հատկապես նրա համար, որ մեզ մոտ այ սենց անպլոճիկ, անթասիբ, մարգինալ ու անատամ ընդդիմություն է գործում: Ախր ո՞նց կարելի է Զուրաբյանների պես գործիչներին, ովքեր նույնիսկ ամենաարդար ու թափանցիկ ընտրությունների պարագայում չէին կարողանա ինքնուրույն 100 ձայնից ավել հավաքել, բարձրացնել էս մակարդակների ու դեռ մի բան էլ ընդդիմության առաջնորդ դարձնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել