Թշնամին օգտագործում է թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:


ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն


(25/08/15 [15:50]) Հակառակորդը կիրառում է 107 մմ-ոց հրթիռներ։
Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (շուրջ 110 արկ)՝ ադրբեջանական կողմն արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել