Վանաձորի բնակիչներն արդեն երկար ժամանակ է՝ բողոքներով դիմում են քաղաքապետարանին և ավագանու անդամներին՝ քաղաքում առաջացած խնդիրները պատշաճ լուծելու համար: Բողոքները հիմնականում կապված են Վանաձորի ջրամատակարարման հետ:

Ինչո՞ւմ է խնդիրը: «Հայաստան-Գերմանիա համագործակցության շրջանակներում KFW զարգացման բանկի միջոցներով վարկային ծրագիր է իրականացվում «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում, այդ թվում նաև Վանաձոր համայնքում: 
Ծրագիրն ավարտական փուլում է, բայց Վանաձոր քաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքների ընթացքը և որակն ազգաբնակչության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է հանդիսացել:

Այն, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանն աշխատել և «բյուջե լցնել» կարող է միայն լրագրողների դեմն առնելու պայմաններում, արդեն գիտեինք, բայց մի՞թե վանաձորցիների ջրամատակարարման խնդիրը լուծելու համար էլ էին լրագրողները խոչընդոտում: Արդեն 16 տարի է, ինչ Դարբինյանը ռիթմիկ ուտում է քաղաքային բյուջեն: Բացի դա, հնարավոր բոլոր պաշտոնները ժառանգաբար փոխանցվում են քաղաքապետի բարեկամներին:

Ի՞նչն է խանգարում միանգամից լուծել բնակիչների ջրի խնդիրը: Չեմ կարծում, որ սա այնպիսի հարց է, որի լուծումը պետք է փնտրել քաղաքապետարանի սահմաններից դուրս: 
Հիմա էլ կանգնել, անմեղ դեմքով արդարությո՞ւն է փնտրում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել