Սաղմոսավանք առաջին անգամը չէ, որ գնում եմ: Մատներիցս շատ գնացել եմ... Բայց արի ու տես, որ եթե սխալվես, զրույցով ընկնես և ինքդ քո սեփական իմացությամբ չկարողանաս կողմնորոշվել տեղանքում, բռնես մեկ այլ ուղղություն` կգնաս, կհասնես, ասենք, օրինակ, Համզաչիման, թեև մենք հասանք Թալին: Ավելորդ կմ-րեր կտրելուց, հարցուփորձ անելուց հետո ետ դարձանք, կրկին հարցուփորձ անելով, երկու ժամ ուշացումով հասանք մեր «փնտրած» վայրը...

Ենթադրենք՝ ես էլ զբոսաշրջիկ եմ, բայց ուզում եմ մենակ գնալ, հասնել Օհանավան կամ Սաղմոսավանք, վստահ լինելով, որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է և մինիմալ հնարավորություններ ստեղծել է սեփական ժողովրդի և դրսից եկածների համար... Երևանից այդ ուղղությամբ դուրս գալուց ոչ մի ցուցանակ, ոչ մի հուշող նշան` մինչև Մուղնի: Մուղնի հասնելուց հետո միայն կա վանքի պատկերով նկար՝ գրված Սաղմոսավանք... Աշտարակում տասնյակներով վանքեր կան: Շատ տեղերում եղել եմ, բայց գովելի կլիներ, որ Աշտարակի սկզբնամասում տեղադրվեր մեծ ցուցանակ` իր սլաքներով, որովհետև կրկին հարցուփորձով պետք է գտնես... Լավ է, որ շարունակությունն անցավ բարձր ասեմ, թե բարձրագույն մակարդակով, թե չէ օրս «կհարամվեր»...

Ինչքա՜ն թերի կողմեր ունենք, անգամ փոքր հարցերում... Վրաստանում ամեն 30-50 մետրում ցուցանակներ կան դրված՝ վրացերեն և լատինատառ... Նախանձից «մեռնում էի»... 

ՍԻՐԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵՆՔ, ՈՐ ՍԻՐԵՆ ՆԱԵՎ ՀՅՈՒՐԵՐԸ... ՍԱ ԷԼ ՊԵՏՔ Է ԱՌԻԹ ԼԻՆԻ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԱՏԻՎԸ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել