1417604059_teper-3d-gologrammy-mozhno-potrogat-rukamiGalaTV.am-ը գրում է.

Ճապոնական Burton Inc ընկերությունը Տոկիոյի, Ցուկուբայի, Ուցունոմիի եւ Նագոյայի տեխնիկական համալսարանների գիտնականների հետ միասին մշակել է Fairy Lights եռաչափ պատկերների ցուցադրության տեխնոլոգիա, ըստ որի առարկան ձեւավորվում է պլազմայի կաթիլներից ֆեմտովայրկյանային լազերի օգնությամբ: Burton Inc-ի նախորդ նախագիծն Aerial Burton լազերային պրոյեկցիոն դիսփլեյն էր, որը եռաչափ պատկերները եւ տեքստը ցուցադրում էր տարածության մեջ:

Այժմ ծավալային պիքսելների կամ վոքսելների ստեղծման տեխնոլոգիան իոնացված գազի լազերային գերկարճ իմպուլսների միջոցով թույլ է տալիս պատկերները դարձնել շոշափելի: Պլազմային վոքսելներն ստեղծվում են օդի իոնացման եղանակով` ինֆրակարմիր լազերի բազմաթիվ գերկարճ իմպուլսների շնորհիվ, որոնք անցնում են 3D-սկաների վարիֆոկալ օբյեկտիվի միջով: Պլազմայի միկրոսկոպիկ կաթիլում ավելորդ էներգիան առանձնանում է երկնագույն ֆոտոնների տեսքով:

Ծավալային պիքսելներն անհետանում են բավականին արագ, ուստի կայուն պատկերը պահպանելու համար լազերը մեկ վայրկյանում պետք է արձակի մի քանի հարյուր հազար իմպուլս: Մինչեւ վերջերս շոշափել այսպիսի պատկերներն անհնար էր, քանի որ լազերի ազդեցությունն առաջացնում էր այրվածքներ: Նոր տեխնոլոգիայով իմպուլսների տեւողությունն այնքան կարճ է, որ նրանք չեն հասցնում մարդուն որեւէ վնասվածք պատճառել:

Պլազման ապահովում է տեսողական եւ շոշափողական հետադարձ կապ, իսկ եռաչափ պատկերները կարող են ծառայել որպես ինդիկատորներ կամ վերահսկման տարածական օրգաններ: Burton Inc–ի ինժեներները գտնում են, որ իրենց տեխնոլոգիան կարող է նպաստել լիարժեք 3D սենսորային դիսպլեյների ստեղծմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել