Image result for սահմանադրությունՎենետիկի հանձնաժողովը շատ կարևոր գործ է անում: Հատկապես կարևոր են եղել հանձնաժողովի կարծիքները մի շարք օրենքների փոփոխությունների, լրացումների և անգամ բեկանման գործում: Ինքս երկար ժամանակ համագործակցել եմ Հանձնաժողովի հետ և արդյունքներից գոհ եմ: Հանձնաժողովում աշխատում են շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ: 
Սակայն սահմանադրական փոփոխությունների հարցում չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կարևոր է մեզ համար: Կամ ավելի ճիշտ՝ կարևոր է սահմանադրության որակական բարելավման, դրանց միջազգային ստանդարտների և ստանձնած պարտավորությունների համապատասխանեցման առումներով, սակայն Հանձնաժողովը չի կարող դեր ունենալ սահմանադրության քաղաքական բաղադրիչի առումով: 
Սահմանադրության բուն բովանդակությունը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, և մենք պետք է որոշենք, թե որքանով է այն մեզ հարմար: Այսինքն՝ պետք չէ հանձնաժողովից մեզ հուզող հարցերի իմաստով որևէ ակնկալիքներ ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել