Հենրի Քոչարյանի նոր «Զգուշացե՛ք, կանայք են» ֆիլմը, որում խաղում են դերասանուհիներ Մերի Մակարյանը, Անաիս Սարդարյանը, Մարինկա Խաչատրյանը, Հասմիկ Վերդյանը, Ջուլիետտա Ստեփանյանն ու այլք, շուտով մեծ էկրան կբարձրանա։ Մերի Մակարյանն առաջին անգամ է խաղում կատակերգությունում։ BlogNews.am-ի հետ զրույցում Մերին ասաց, որ իր համար այս ֆիլմում խաղալը հեշտ չէր, սակայն հուսով է՝ ամեն բան լավ է ստացվել։

5S7B5339.MOV_000015200

«Հերոսուհիս տեսակով իշխող աղջիկ է, ով ղեկավարում է իր տղամարդուն։ Կարող է անսպասելի հարվածել նրան, պայուսակից անսպասելի հանել բռնցքամարտի ձեռնոցներն ու հարվածել դիմացինին։ Մի խոսքով՝ վայրենի է՝ խփող-ջարդող։ Գեղեցիկ հագնված նուրբ աղջիկ է, սակայն էությամբ ամենևին չի համապատասխանում իր տեսքին. գազել է քշում ու ապրանք մատակարարում։)»,- ասաց Մերին ու հավելեց, որ հերոսուհին ոչ մի ընդհանրություն չունի իր հետ։

5S7B5341.MOV_000019120

«Ինձ միշտ ասում են, որ շատ կանացի եմ։ Ասում են, որ դիմագծերս ավելի վայրի են, սակայն ես վայրենի չեմ։ Ինձ համար բարդ էր կերտել այս կերպարը։ Երբ առաջարկեցին խաղալ այս դերը, ուզում էի հրաժարվել, քանի որ մտածում էի՝ չեմ կարողանա կերտել, սակայն հասկացա, որ հումորն արդարացնում է հերոսուհուս։ Մտածում էի՝ նման կերպարներ իրականում գոյություն չունեն, հետո հասկացա, որ շատ կան, պարզապես ես չեմ շփվում նման աղջիկների հետ»,-նշեց դերասանուհին։

5D0A1515.MOV_000019440

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել