Image result for ուկրաինաԱյսօր Ուկրաինայում, ըստ էության, տոն է: Երբեմնի Ուկրաինան նշում է ազգային տոնը: Այս երկրի պատմությունը այնպիսի ընթացք ունեցավ, որ երկիրն ասոցացվեց հայտնի հրապարակի անվան հետ: Բոլորս ենք հիշում ուկրաինական Մայդանը: Ուկրաինական ներքաղաքական զարգացումները հանգեցրեցին այնպիսի հետևանքների, որ երկիրը սեփական ժողովրդի ձեռքով, կարելի է ասել, խարխլեցին: Տարբեր մասնագետներ, բնականաբար, տարբեր գնահատականներ են տալիս, սակայն փաստը մնում է փաստ, որ Ուկրաինան այս վիճակի հասցնողը նույն ուկրաինացին էր: Որոշ գրանտակեր ուժեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, կարողացան մանիպուլյացիայի ենթարկել հասրակ մարդկանց՝ վերջիններիս դարձնելով ամբոխ, որն էլ հանգեցրեց Մայդանի: Այս նույն սցենարի ականատեսն էինք լինում նաև մենք՝ հայերս: Բարեբախտաբար, մենք շուտ ուշքի եկանք, երբ մեր պահանջը «ծաղկեց» որոշ նմանատիպ ուժերի կողմից, մենք (ի նկատի ունեմ հասարակ ժողովուրդը) խնդիրը թողեցինք միայն այն, որի համար դուրս էինք եկել փողոց: Եթե չլիներ Մայդանը, ապա գոնե «Արևմտյան պատժամիջոցներ» եզրույթն այդքան արդիական չէր լինի, և տարածաշրջանում տիրող տնտեսական անկայունությունն այս աստիճան չէր հասնի: Մինչ Ուկրաինան նշում է երբեմնի իր ազգային տոնը, ռուսական ռուբլին նորից կտրուկ անկում է ապրում՝ հասնելով ռեկորդային անկայունության: Մինչդեռ նույն «հասարակ» ուկրաինացին պահպանում է հանապազօրյա հացի կախվածությունը Ռուսաստանից: 
Ամեն դեպքում, մեզ մնում է շնորհավորել և լավատեսությամբ սպասել իրադարձությունների հետագա զարգացումներին և օրինակելի Ուկրաինայի վերադարձին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել