Կաթնագույն են հույսերս, սերս, քնքշանքս ու երազներս, այլապես ինչպե՞ս... Ես ինքս կաթնագույն ստվերով եմ շրջում, որ չծածկեմ և ոչ մի հուշ, ոչ մի միլիմետր արցունք, ոչ մի պատռված գույն...
Աղմուկ, դադարել ես, մի՞թե հեռացել ես իմ կյանքից, մի՞թե երբեք էլ չենք հանդիպի ու սիրտս նոր հեռուներ կճախրի: Խլացնող աղմուկ, դու անարգել կողոպտում էիր ամեն գունավորը, որ կար վայրկյանում, այժմ հրաժեշտի տաք ապուր պետք է մատուցվի:
Ես կանգ առնել չեմ ուզում, գուցե ուշ է, գուցե մոլորված եմ քայլում և կամ էլ ընդհակառակը, բայց դադար չկա ու ոչ էլ պարտավոր էր, այժմ քայլերս խոստանում են երգել, ճանապարհս էլ իրեն բաժին հասածը պիտի վայելի: 
Ձեռքդ պարզիր, որ քեզ հանձնած ուժերիս կարիքն այլևս չզգամ, սրտիս դատարկությունը լցրու քո անբացակա ներկայով, անցյալս գունավորիր քո այժմյան ներկայով, որ տարիներ անց շունչդ նորից ինձ հեռուներ տանի, քամու կերպար առնեմ ու շրջեմ վաղեմի երջանկությանս խրճիթներում, ժպտա անխնա, որ կորստի վախից չարտասվի մեղմ հոգիս:
Կաթնագույն են արցունքներս, այլևս երազներս են արտասվում, որոնք քեզ հետ քայլում, անցնում են կյանքիս կանգառներում, կողք կողքի՝ ներկված պատկերներ թողնելով սրտիս անբնակ անկյուններում...
Հոգիս, հյուսված մթությանը, պարում է իր գտած երջանկությունը՝ մեղեդին խնդրելով քայլերիդ զարկից..
Որքան քաղց կար իմ սրտում, որքան բաց կար իմ սրտում...
Անհնար է այժմ հրաժեշտը, երբ քամին ամենն, ինչ ունեմ, քո շնչով է պատել ու բացակադ միայն կընդգծի չունեցածս, դատարկ լիությունս, առանց հնչյուն երգերս, ստվերոտ կաթնագույնս....

Առնելա Այվայզյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել