ՍԱՐՍԱՓ հյուրանոցը

Սերիական մարդասպան Հենրի Հովարդ Հոլմսը 19-րդ դարի վերջում Չիկագոյում հյուրանոց էր կառուցել բազմաթիվ թակարդներով: Շենքի կառուցման ընթացքում  նա մի քանի անգամ փոխել էր կապալառուներին, որպեսզի միայն ինքն իմանար շինության իրական նախագիծը:
Նրա զոհերն էին ինչպես հյուրանոցի աշխատակիցները, ովքեր ընդունվում էին միայն կյանքի ապահովագրության սկզբունքով, այնպես էլ հյուրերը:
Մոլագարի սպանության սենյակները ձայնամեկուսացված էին, կային ծծմբական թթվով տարաներ, թույներով  լի շշեր, նաև սենյակներ գազի արտահոսքով:
Դատական պրոցեսի ժամանակ Հոլմսը խոստովանել է 27 մարդասպանություն՝ իր կողմից իրականացված, բայց որոշ հետազոտողների հավաստմամբ՝ զոհերի թիվը գերազանցել է 200-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել