Առիթ եղավ՝ իմ կարծիքն էլ ասեմ. Կարսի պայմանագրի անվավեր ճանաչելու մասին խոսելը ոչ կարճամտություն է, ոչ՝ խելագարություն: Ընդամենը ժամանակի խնդիր է՝ երբ դարձնել ազգային-պետական դիվանագիտության առանցքը, երբ սկսել կոնկրետ գործողություններ և քայլեր: 
Կարսի պայմանագրի ապօրինությունը պնդողներին պետք չէ ծաղրել, մեղադրել պատմությունից բան չհասկանալու մեջ: Սա նույնիսկ պատմության հարց չէ: Բայց եթե պատմության դիտանկյունից նայենք՝ սրա՞ նման պայմանագրեր են անվավեր ճանաչվել: Մոսկվայի պայմանագիրը անվավեր ճանաչելու համար հիմքեր փնտրել էլ պետք չէ՝ ակնհայտ են: 
Կարսի պայմանագրի բոլոր կողմերը, ընդհուպ մինչև ՀՀ ներկայիս իշխանությունը և ընդդիմությունը, կարող են դեմ լինել հարցի վերահարուցմանը: Պարզ է, որ Մոսկվան, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը սիրում ու գորգուրում են Կարսի պայմանագիրը: ՀՀ-ն էլ, ենթադրենք, ծպտալու թափ չունի: 
Բայց սա դեո վերջը չէ: Որովհետև Կարսի պայմանագրի ամենակարևոր կողմը ԿԱՐՍՆ է: Եթե Կարսում լինեք, կհասկանաք, որ էդ պայմանագիրը քանդվելու է՝ անկախ հազարումի խելոք ու սթափ փաստարկներից: Որովհետև Կա՜րսն է դեմ Կարսի պայմանագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել