GalaTV.am-ը գրում է.

Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտարարել է, որ Ինտերպոլը դադարեցրել է ռուսաստանցի գործարարի նկատմամբ հետախուզումը,-հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ինտերպոլը հետախուզում չի հայտարարում այն անձանց նկատմամբ, ովքեր հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով: Հանձնաժողովը Ստերլիգովի նկատմամբ Ադրբեջանի հետապնդումը համարել է հենց այդպիսին: Մոտ 10-15 օր նրա անունը հայտնվել է Ինտերպոլի բազայում, սակայն հետախուզումն արդեն դադարեցվել է»,- հայտնել է փաստաբանը:

Հայրապետովը նշել է նաեւ, որ մինչեւ օգոստոսի 29-ը իր պաշտպանյալը կմնա Լեռնային Ղարաբաղում: Այդ օրը նա մտադիր է այնտեղ մեծ միջոցառում կազմակերպել` իր կնոջ`Ալյոնա Ստերլիգովայի նորաձեւության տան ցուցադրությունը եւ ղարաբաղյան նժույգների մրցավազքը:

Հիշեցնենք, որ Բաքուն գործարարի նկատմամբ Ինտերպոլի գծով հետախուզում էր հայտարարել հուլիսի 28-ին` «պետական սահմանը հատելու եւ պետության դեմ բացահայտ կոչեր հնչեցնելու» մեղադրանքով:

Ստերլիգովը`խոսելով  տարբեր մեղադրանքներով իր դեմ հարուցված քրեական գործերի մասին` նշել էր. «թքած ունեմ Իսրայելի եւ Ադրբեջանի սադրիչների վրա, ովքեր փորձում են իրավաբանական մեխանիզմներով թույլ չտալ իմ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել