Картинки по запросу եվրոպաԵվրամիության անդամ երկրների սահմաններին պատերազմից փախած փախստականների նկատմամբ բռնությունն ու առհասարակ Մերձավոր Արևելքում ՝ Եվրոպայից մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ եվրոպական արժեքներին տրամագծորեն հակասող բնույթ ունեցող իրադարձությունները գալիս են պայթեցնելու մարդու իրավունքների մասին ստեղծված ու մի քանի տասնյակ աճեցված եվրոպական միֆը:
Մակեդոնիայի սահմանին տեղի ունեցած բախումները ցույց տվեցին, որ նույնիսկ Եվրոպայի տարածքում եվրոպական արժեքները չեն գործում բոլորի համար:
Այս դեպքերը եկան լրացնելու այն պնդմանը, որ մարդու իրավունքները Եվրոպայի համար ոչ այնքան արժեք է, որքան քարոզչական գործիք թիրախային պետությունների վրա իր ազդեցությունը տարածելու համար:
Հ.Գ.
Կարծում եմ այս ամենի պայմաններում Եվրոպան ստիպված կլինի իր քարոզչական զինանոցին ավելացնել ժողովրդավարության ու մարդու իրավունքների նման ևս մեկ արհեստական գաղափար, քանի որ գոյություն ունեցող գաղափարները արդեն համոզիչ չեն թվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել