Картинки по запросу ավագ հարությունյանLragir.am-ի հետ զրույցում, գինեգործության ոլորտի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել, Հայաստանի գինեգործների միության նախագահ՝ Ավագ Հարությունյանը: Իր կարծիքով, կոնյակագործության և խաղաղագործության ոլորտում ճգնաժամային վիճակը մեղմելու համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունն առաջիկայում մոտ 30 մլն դոլար էժան տոկոսներով ու երկարաժամկետ վարկ հատկացնի ոլորտի ընկերություններին: Ըստ Հարությունյանի, Հայաստանի բոլոր կառավարությունների սխալն այն է, որ արտահանման շուկայի դիվերսիֆիկացիա չի իրականացվել, և այսօր հայ գործարարները մեծամասամբ կախված են ռուսական շուկայից:

Ինչ խոսք, էժան վարկերի և դիվերսիֆիկացիայի մասին առաջարկները ականջ են շոյում, սակայն դա բավարար չէ առողջ և մրցակցային շուկա ստեղծելու համար:

Անցել են Սովետական մՄիության ժամանակները, երբ պետությունը ուղակիորեն ազդում էր գործարանի կառավարման վրա: Անցել է այն ժամանակը, երբ պետությունն էր շուկայի գլխավոր որոշող կառույցը:

Ներկայումս պետք է խթանել անկախ և մրցակցային շուկան զարգացնելու գործընթացը: Պետությունը պետք է հնարավորինս նվազեցնի իր միջամտությունը տնտեսական տարբեր ոլորտներում, այլ ոչ թե հակառակը: Կազմակերպությունները պետք է զգան իրենց հնարավորինս ազատ և անկաշկանդ, այլ ոչ թե անվստահորեն սպասեն, թե երբ է պետությունն այս կամ այն կազմակերպության համար արտոնյալ պայմաններ ստեղծելու՝ դրանով իսկ խոտան հանդիսանալով ազատ մրցակցության համար:

Զարմանալի է, թե ինչպես է նման հայտարարություններ անում գինեգործների միության նախագահը: Նման տարրական իրողությունը պետք է օրենքով հասկանար Ավագ Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել