Երբ լսես` աղբահանության թեմայով ժողովներ ու գիտաժողովներ են, բայց փաստն այն է, որ Մոսկովյան 10-ի (ես կասեի գրեթե ողջ քաղաքի) սանիտարահիգիենիկ վիճակը մաքսիմալ ողբալի է... Հեռուն չեմ գնում, դեռ մի տարի առաջ առնետները պատերի հետ ճակատամարտում հաղթեցին և ներխուժեցին մեր շենքի բնակարանները: Ընտանիքներ կային, որ փոքրիկ երեխաներին տեղափոխեցին տատիկ-պապիկների տներ մինչև հարցի լուծում ստանալը: Հաջորդիվ առնետներից որոշներն այնքան նենգ գտնվեցին, որ գիշերը կոտրեցին մեր կոնֆետի ամաններից մեկը, ընդ որում մամայի ամենասիրելին: Մի գիշեր էլ նկարեցի այս տեսանյութը... Որից հետո համապատասխան բաժնի համբավը բարձր պահելու համար արագ կազմակերպեցին «աղբի հեռացումը» և սանէպիդկայանից եկան դեռատիզացիոն աշխատանքներ կատարելու.... Մի քանի շաբաթ անց շենքը վերաբնակեցվեց նոր առնետներով... Շատ չխորանամ... Հիմա դեռ չի անցել մեկ տարի, բայց պատկերը նույնն է... Աղբը հեռացնում են տոնից տոն (մեկ, ասենք, Վարդավառին, մեկ էլ Նոր տարուն), հեռացնում են հնարավորինս փնթի ձևով, որ ողջ աղբն անպայման տարածվի բակով մեկ: Բակս էլ բակ լինի, ինչքան փոս կա, էստեղ է, բայց դա թողնենք հետոյի... Չեմ հասկանում, որքա՞ն կարելի է զսպել այս վերաբերմունքը։

Պատկան մարմինների «լավ աշխատանքն» իմանալով՝ արդեն 2015թ.-ի օգոստոսի 9-ին աղմուկ բարձրացրինք խնդրի վերաբերյալ, և միայն գործին խառնվող-օգնող մարդկանց շնորհիվ օգոստոսի 10-ին աղբը հեռացրին, նույն փնթի ձևով... Դեռատիզացիոն աշխատանքների համար որոշ նյութեր ունեի, ուժերս հավաքեցի և անցա գործի: Օգոստոսի 10-ի երեկոյան իմ «աջ գործի» արդյունքում էն աշխարհ գնացին 7 առնետներ: Ինձանից գոհ այդ գիշեր լքեցի հանրապետությունը՝ իմ փոխարեն շենքում թողնելով ուշադիր հարևաններին: Վերադարձա այսօր՝ օգոստոսի 21-ին, անցել է 11 օր, աղբատարում էլ տեղ չկա, էլ չեմ ասում, որ աղբի առաջին հարկում հիմա էն աշխարհ գնացած էն 7 առնետներն են, գնալուցս հետո գուցե և ավել: Գարշահոտությունը երևի բոլորին է պարզ, հարևանները բազմիցս զանգել են կոմունալ տնտեսության բաժին, բայց երբևէ պատասխանող չի եղել... Գրողը տանի, մեզնից հարկեր են գանձվում, որ մեզ համար աշխատեն անտեսանելի մարդիկ՝ իրենց անտեսանելի ենթականերով, իրենց անտեսանելի նյութերով... Կամ ձեր աշխատակիցներին բուռներդ հավաքեք, կամ էլ քանի շուտ է՝ հրաժարվեք ձեր պաշտոններից, ամոթ է....

Ես վաղը լրագրողների, հեռուստաընկերությունների եմ հրավիրելու և էլի թեման արդիական պահեմ: Հերթական անգամ ամբողջ հանրապետությունով թող մեր քաղաքը ճանաչեն աղբաշատությամբ.... Կամ վերջապես սթափվեք և աշխատեք, կամ էլ հավերժ հիշեք Մոսկովյան 10-ը և էլի սթափվե՜ք.... Հիմա ի՞նչ, որ մյուս շենքերում Անահիտ չունեն, հարմարվող ու խելոք մարդիկ են, պիտի գլխներին նստե՞ք։ Թույլ չենք տա՜.....
ՍԹԱՓՎԵ՜Ք......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել