Տերյան մշակութային կենտրոնն իր Taraz Art նախագծի շրջանակներում ստեղծել է նոր հագուստներ՝ տարազային տարրերով: Միտք հղացավ, որ դրանք էլ ավելի բովանդակալից և ամբողջական կնայվեն հայ միջնադարյան ճարտարապետության ֆոնին՝ Զվարթնոցում: Արդյունքում կերտվել է ավերակների վրա իշխող և այդ ավերակների հզորությունը վերականգնել հուսացող հայ թագուհու կերպար:
Օգտագործվել են երկու գոգնոցներ, մեկը՝ ձեռքով նկարված, մյուսը՝ ասեղնագործած՝ հայկական ավանդական ասեղնագործության կարատեսակներով: Կիրառվել է կանաչ վերնազգեստ՝ Ուրֆայի կամ Եդեսիայի հայկական ասեղնագործության հայտնի ծաղկային օրնամենտով, որը նկարված է վերնազգեստի եզրերով մեկ: Օգտագործվել են նաև մետաղե աքսեսուարներ, որոնք ևս կրում են հայ արվեստի շունչը:
Հագուստի բոլոր համալիրները կրելի են արդի կյանքում, և Տերյան մշակութային կենտրոնը հույս է հայտնում, որ դրանք տարածում կգտնեն հատկապես հայ երիտասարդների շարքերում:

Մանրամասների համար զանգահարել՝ 010587242

Լուսանկարիչ՝ Արմեն Մխոյան
Շպարը՝ Շուշան Ստեփանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել