Ներկուսակցական գզվռտոցները Հայաստանում գնալով ավելի կատաղի բնույթ են ստանում: Դա բնորոշ է բոլոր քաղաքական ուժերին: Նույն կուսակցության անդամները «դրսի» համար արտաքուստ փայլուն հարաբերություններ ու կուսակցական եղբայրություն են խաղում, իրականում իրենք են իրենց կուսակցի ձախողումներն ու ինտիմ ինտրիգները շրջանառության մեջ դնում: 
Վերջին թարմ օրինակը իշխող կուսակցության որոշ անդամների անունների հետ կապված սեքս-սկանդալն է: Չար լեզուներն ասում են, որ դրանց մասին իբր «միամիտ» բարձրաձայնողները, օտարների մոտ ավելի շատ խոսողները հենց նույն կուսակցության անդամներն են: Ու քանի մոտենան ընտրությունները, ներկուսակցական խժդժություններն ավելի են սրվելու, որովհետև որևէ մեկը չի ցանկանա իր «բլիթը» կուսակցին զիջել կամ հանդուրժել, որ նա ավելի արժանավոր թվա մանդատի ու պաշտոնի համար և ընդհանրապես երկրի առաջին դեմքի աչքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել