Կան մթերքներ, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Ահա դրանցից մի քանիսը:




Բանանը` թախիծի դեմ: Բանանը նյութեր է պարունակում, որոնք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա: Ինքնազգացողությունը լավացնելու համար բավական է օրը 1 բանան ուտել:

Պղպեղը` հոգնածության դեմ: Քաղցր պղպեղն առանձնանում է C վիտամինի, կարոտինի, B խմբի վիտամինների, պղնձի, երկաթի և ցինկի հարուստ պարունակությամբ: Սրանք խթանում են ուղեղի նյութափոխանակությունը` նպաստելով աշխատունակության բարձրացմանը:

Էներգիայով լեցուն ավոկադոն: Կիսահագեցած ճարպաթթունների պարունակությամբ` ավոկադոյի պտուղները գերազանցում են մնացած բոլոր մրգերն ու բանջարեղենը: Բացի այդ, ավոկադոն հարուստ է A պրովիտամինով և C, E, D, ինչպես նաև B խմբի վիտամիններով: Օրական կես ավոկադոն բավական է, որպեսզի ողջ օրվա ընթացքում ձեզ առույգ զգաք:

Հակասթրեսային բազուկ: Բազուկը հարուստ է հանքային նյութերով` կալիումով, մագնեզիումով, երկաթով, պղնձով, մագնեզիումով, Բազուկում առկա որոշ թթուներ քայքայում են հոմոցիստեին կոչվող նյութն արյան մեջ, որը տրամադրության անկում, ընկճվածություն է առաջացնում: Նկատելի արդյունքի հասնելու համար բավական է օրը 1 եփած բազուկ ուտել:

Կաթը` հոգու համար: Օրը կես լիտր կաթ խմեք և ոչ միայն առողջ, այլև երջանիկ կլինեք: Բանն  այն է որ եփվելու ընթացքում կաթի մեջ կենսաբանական ակտիվ նյութեր` պեպտիդներ են առաջանում, որոնք նպաստում են տրամադրության լավացմանը: Մարդն իրեն թեթեվացած և հանգիստ է զգում: Կաթը կարելի է փոխարինել յոգուրտով: Այս դեպքում` հարկավոր է օրը 2 տուփ յոգուրտ ուտել: 
Կարտոֆիլը`սթրեսի դեմ: Սթրեսային իրավիճակներում մեր օրգանիզմում կտրուկ նվազում է հատկապես կալիումի քանակը: Արդյունքում ի հայտ են գալիս այնպիսի երևույթներ, ինչպիսիք են քնկոտությունը, ցրվածությունը, մոռացկոտությունը, ախորժակի բացակայությունը: Կալիումի պակասը լրացնելուն օգնում է կարտոֆիլը: Ընդամենը 205 գ կարտոֆիլը կվերականգնի կալիումի անհրաժեշտ քանակը և կվերացնի սթրեսի հետևանքները:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել