Ամռան այս օրերին մայրաքաղաքի փողոցներով քայլելիս հաճախ կարելի է տեսնել պարսկալեզու հայտարարություններ ու գրություններ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նման հայտարարությունները դարձել են մասսայական։ Մթերային ու հագուստի խանութները, տաքսի ծառայությունները, ավիատոմսեր վաճառող ընկերություններն ու տուրիստական գործակալությունները ջանք ու եռանք չեն խնայում Հայաստան ժամանած իրանցիներին ավելի հարմար ու հասկանալի ծառայություն մատուցելու համար։ Բա ո՞ւր մնաց հայերենը...
Ի՞նչ կարծիք ունեն այս մասին շարքային հայ քաղաքացիները.
 
- Մեկը՝ ես Երևանում կատարված ոչ մի բանի վրա չեմ զարմանում՝ նորմալ ա, հմի սաղ օբյեկտներում պարսիկներն են փող ծախսում, դրա համար էլ հայտարարությունները պարսկերեն են դարձրել, հայոց լեզուն էլ կորչի, իրա ստեղծողն էլ։  (Արման -32 տ․)
 
- Եթե ճիշտն ասեմ, ուշադիր չէի եղել, մի քանի օր առաջ աղջիկս աշխատանք գտնելու համար եկել էր, Ֆիրդուսի շուկայի մոտ մի հատ խանութ կա, դիմել էր, ասել էին՝ պարսկերեն գիտես, երեխեն ասել էր՝ չէ, չէին վերցրել աշխատանքի, հետո անցնելիս տեսանք, որ անգամ աշխատողի հայտարարությունը պարսկերեն ա գրած։ Ապշելու բան է, տղա ջան։ (Հասմիկ 57 տ․)
 
- Հա նկատել եմ նման հայտարարություններ, պարսիկների համար Երևանում ամեն հնարավոր բան արվում ա, որ ծախսեն ու կայֆավատ լինեն։ Հատուկ ակումբներ կան, որ մենակ դրանց են ներս թողնում, քանի որ լավ հաշիվ են փակում։ (Արսեն 27 տ․)   
- Ինչի՞ մասին ա խոսքը, եթե պարսիկը հրապարակից կեսբերան ժպիտով հայ աղջիկ ա կպցնում, կամ հենց հայ աղջիկն ա հետևը պտտելով գնում, դրանց քսմսվում ու եսիմինչեր անում, թղթի վրայի հայտարարություննե՞րն են ձեզ զարմացնում։ (Սահակ 32 տ․)
 
-Ամբողջ աշխարհում ընդունված տարբերակ է, որ տուրիստին ավելի հարմարավետ հանգիստ ապահովելու համար պետությունը հոգա նրա լեզվական ու մյուս անհարմարավետությունները։ Օրինակ՝ ես ինքս հանդիպել եմ, երբ Եգիպտոսում եգիպտացին խոսում էր ռուսերեն, քանի որ դիմացը կանգնած տուրիստը ռուս էր։ Դրա համար նորմալ է, որ հայաստանյան գործարարները մտածում են իրենց բիզնեսից օգտվող իրանցիների լեզվական հարմարավետության մասին։ (Արմինե 45 տ․)
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել