Կոնվերս Բանկը շարունակում է իրագործել իր «Զեղչային համակարգ» և «Կոնվերս միավորներ» ծրագրերը՝ տրամադրելով իր հաճախորդներին մինչև 40% զեղչի հնարավորություն Երևանի ավելի քան հարյուր առևտրի, սպասարկման և ժամանցի կենտրոններում։

Զեղչերի հետ մեկտեղ Կոնվերս Բանկը հնարավորություն է ընձեռում քարտապաններին իրենց կատարած գործարքներից կուտակված միավորների օգնությամբ ձեռք բերել զանազան նվերներ: Բանկի քարտապանները յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց կուտակում են 1 միավոր: Այսինքն՝ քարտապանների կողմից անկանխիկ կատարված գործարքների միջոցով կարելի է ոչ միայն օգտվել զեղչերից, այլ նաև կուտակել բոնուսային միավորներ, որոնք հնարավոր է փոխանակել նվերների:

«Մշտապես մտածելով իր քարտապանների մասին՝ Կոնվերս Բանկն ամբողջ տարվա կտրվածքով մշակված ծրագրերի շնորհիվ զանազան հաճելի անակնկալներ է նախատեսել իր հաճախորդներին», - ասաց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Նվերների ողջ ցանկին, ինչպես նաև բոլոր ծրագրերի նկարագրերին կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքից կամ անցնելով հետևյալ հղումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել