EXCLUSIVE

Դերասանուհի Տաթև Հովակիմյանին հայ հանդիսատեսը ճանաչեց «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից, որտեղ նա մարմնավորում էր գխավոր դերակատարուհուն: Դերասանուհին BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է նոր առաջարկների մասին.

«Խաղում եմ ռեժիսոր Վահե Յանի նոր ֆիլմում, նա իմ լավ ընկերն է և տաղանդավոր ռեժիսոր։ Սթրիթ-ռեալիթի ֆորմատի ֆիլմ է, որը  «Շարմ Հոլդինգինն» է։ Այս անգամ ես գլխավոր դեր չեմ խաղում, խաղում եմ փոքր, բայց ինձ համար սիրելի դեր: Ֆիլմը շատ գեղեցիկ պատմություն ունի, իսկ սցենարը գրել է Կարինե Խոդիկյանը: Խաղընկերս դերասան Վարդան Հովսեփյանն է, նա խաղում է իմ ամուսնու դերը։ Մյուս խաղընկերներս էլ շատ լավ մարդիկ են՝ դերասաններ Արփինե Իսրայելյանը, Իշխան Ղարիբյանը, Թեհմինե Խաչատրյանը, գլխավոր հերոսներն են Անդրանիկ Բաբայանը և Մերի Մկրտչյանը։ Կերպարիս մասին շատ չեմ ուզում մանրամասն խոսել, կարևորը՝ ես շատ սիրում եմ կերպարս և փորձելու եմ անգամ մի քանի կադրից ստանալ մաքսիմալ ռեալ ու գեղեցիկ պատկեր»: 

Տաթևն արդեն փորձ ունեցել է խաղալու Վարդան Հովսեփյանի և Արփինե Իսրայելյանի հետ «Անավարտ թռիչք» ֆիլմում, իսկ մյուսների հետ առաջին անգամ է խաղում, և ինչպես նա է նշում՝ գերագույն հաճույք է ստանում խաղընկերներից: 

Բացի այս ֆիլմից՝ դերասանուհին նոր առաջարկներ էլ ունի, խոսելով դրանց մասին՝ նա ասաց. «Ես պարզապես մի բան կասեմ, եթե ստացած առաջարկներից ու իմ նպատակներից քսան տոկոսն էլ կատարվի, ես կլինեմ երջանիկ դերասանուհի, չնայած հիմա էլ ես ինձ երջանիկ եմ համարում, որովհետև մեկ-մեկ պետք է նաև նայես, թե ինչ ունես ու գնահատես այն, իսկ թե ինչեր ունես ապագայում անելու, դա արդեն այլ հարց է»: 

Դերասնուհին նոր ներկայացումների մասին խոստացավ պատմել սեպտեմբերին. «Շատ    սիրում եմ Դրամատիկ թատրոնը ու ուզում են հայտնվել այդ թատրոնում, հուսամ եմ: Կարող եմ նշել, որ իմ և Ֆրիդա Յորքի մասնակցությամբ մի ներկայացում հոկտեմբեր ամսին մասնակցելու է «Հայ ֆեստ» փառատոնին»:

Պատասխանելով նաև անձնական կյանքի մասին հարցին՝ դերասանուհին խոստովանեց. «Անձնական կյանքը դեռ հենց իմ արվեստն է ինձ համար։ Ես հիմա ամբողջովին իմ աշխատանքի հետ համընթաց եմ քայլում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել