Ինչպես գիտենք, գյուղատնտեսությունը համարվում է Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից մեկը: Գյուղատնտեսական ոլորտի բարեփոխումների համար նախատեսված ծրագրերի և եղանակային լավ պայմանների շնորհիվ այս տարվա բերքատվության ցուցանիշները զգալիորեն գերազանցում էին նախորդ տարվանին: Առհասարակ այս տարի գյուղոլորտում արձանագրվել է 14 %-ոց աճ:

Խոսելով մթերումից՝ պետք է նշել, որ պետական աջակցությամբ տարատեսակ արտադրանքների մթերումն ամբողջովին կատարվել է, և նույնը սպասվում է գալիք մեկ ամսվա գյուղատնտեսական ապրանքների հարցում:

Մոտ երկու շաբաթից մեկնարկելու է կարտոֆիլի բերքահավաքը: Մասնավորապես՝ Սոթք համայնքում ակնկալվում է հեկտարից 50­70 տոննա բերք ստանալ: Ընդհանուր առմամբ այս տարվա բերքատվությունը նախորդ տարվա արձանագրած ցուցանիշներին գերազանցում է 10 տոկոսով: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա ռուսական շուկան բաց է դրա համար:

Ինչ վերաբերում է Մեծ Մասրի համայնքին, ապա այստեղ կարտոֆիլի ցանքատարածությունները շուրջ 30 հա տարածք են զբաղեցնում:
Այստեղ նախորդ տարվա համեմատ շուրջ 1450 հեկտարով ավելացել են կարտոֆիլի ցանքատարածությունները:

Ինչպես միշտ, կարտոֆիլի բերքատվության առաջատարն է Գեղարքունիքը, որն այս տարի ևս ցույց է տալիս դրական արդյունք:
Այն ապահովել է հանրապետության կարտոֆիլի ամբողջ պահանջարկի շուրջ 50 տոկոսը: Բացի դրանից, այս տարի շուրջ 10 տոկոսով մարզում ավելացել են կարտոֆիլի ցանքատարածությունները: Ակնկալվում է, որ 1 հեկտարից կհավաքվի 400-­450 ց բերք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել