Քաղաքական մեկնաբան 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք հեռուստամարաթոնն ինքնին լավ գաղափար է, միայն եթե այն կիրառել ճիշտ ֆորմատով։
Այսպես՝ դրամահավաքին պետք է մասնակցեն.
1. պետական այն պաշտոնյաները, ովքեր բացի աշխատավարձից ունեն այլ եկամուտներ (այսինքն՝ ճնշող մեծամասնությունը),
2. միջին և խոշոր բիզնեսմեններն ու գործատուները, ովքեր ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ (թեև նրանցից շատերն իրենց աշխատողներին աշխատեցնում են չնչին և ողորմելի աշխատավարձերով),
3. բարեկեցիկ կյանքով ապրող այն հայաստանցի (Հայաստանում շատ չեն) և Սփյուռքի հայերը, ովքեր ունեն համապատասխան միջոցներ։ 
Այս ազնիվ և կիսաազնիվ մարդկանցից բացի դրամահավաքին պետք է մասնակցեն նաև.
4. կազինոների բոլոր մշտական հաճախորդները (վատ չէր լինի, եթե կազինոներում իրենց փողերը պարտվելու փոխարեն նվիրաբերեին «Հայաստան» հիմնադրամին),
5. քրեական, կիսաքրեական և քրեածին օլիգարխները, 
6. նմանատիպ՝ մականունավոր գոյության տեսակները, գոյացություններն ու նորագոյացությունները։
Այ սա կլիներ ազգօգուտ գործ, թե չէ հասարակ աշխատավոր՝ ՀՀ քաղաքացին, ով ստանում է 35 հազար, 60 հազար, 90 հազար, 120 կամ 150 հազար կամ էլ թեկուզ 200 հազար դրամ աշխատավարձ, որով նույնիսկ տարրական կարիքները չի կարողանում հոգալ կամ մի կերպ է հոգում, ինչո՞վ օգնի, որտեղի՞ց օգնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել