Օգոստոսի 19-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հումանիտար օգնության միջազգային օր, որը սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան` 2008թ.-ի դեկտեմբերի 11-ի 63/139 բանաձևով: Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 2003թ.-ի օգոստոսի 19-ին Իրաքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Այն ժամանակ 22 մարդ էր զոհվել, այդ թվում` ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Սերժիու Վիեյրա դի Մելլուն: Օրվա հռչակումը կոչված է հանրության շրջանում բարձրացնել տեղեկացվածությունն ամբողջ աշխարհում հումանիտար օգնության վերաբերյալ և ընդգծել այս ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը: 2012թ. ՄԱԿ-ը Հումանիտար օգնության օրվա դեսպան է հռչակել ամերիկացի երգչուհի Բեյոնսեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել