Image result for գազՀայաստանի` ԵԱՏՄ անդամակցությունից հետո փոփոխություն տեղի ունեցավ ռուսական մի շարք ապրանքների ներկրման գներում:
Բավականին հաճախ խոսվում էր այն մասին, որ Հայաստանի համար իջեցվելու է ռուսական գազի սակագինը:

Այն, որ գնային փոփոխությունը կապված է հենց ԵԱՏՄ անդամակցության հետ, չէր հերքում նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Այս մասին վերջինս խոսել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև բնական գազի առաքման գների վերաբերյալ համաձայնությամբ՝ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Այս որոշումը, բացի նրանից, որ կնպաստի երկու երկրների տնտեսական կապերի զարգացմանը, կբարձրացնի նաև գործարար ակտիվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել