«Ողջունելի է ոչ պատերազմական իրավիճակներում Ադրբեջանի բանակի կորուստների թվի նվազումը»:

Դեսպանատան տարածած հայտարարությունը կապված է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկության հետ:

Նշեմ, որ Ադրբեջանում խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ներկայացուցիչ Էլչին Բեհբութովն ու իր փոխարինող Էլչին Շիրինովը հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովին: Բեհբութովը նախարարին պատմել է կոմիտեի կողմից անցկացված մոնիտոինգի մասին, ըստ որի՝ նախորդ տարվա համեմատ ադրբեջանական բանակում ոչ պատերազմային իրավիճակում գրանցված կորուստների թիվը նվազել է: Բեհբութովն այս առումով գոհունակություն է հայտնել:

Հ.Գ. Ծափահարենք տխրահռչակ Ադրբեջանին այս «ձեռքբերման» համար: Փաստորեն ԱՄՆ դեսպանատունը ողջունում է այն, որ Ադրբեջանի բանակի ինքնաոչնչացման մեխանիզմը նույն թափով չի աշխատում: Դե իսկ Հասանովին շնորհավորենք այս «շոյիչ» գովեստի խոսքերն ընդունելու առիթվ: Ի. Ալիևի «գերհզոր» բանակին գովում են ոչ թե կամքի դրսևորման կամ արիական արարքների, այլ խոշտանգումների քանակի նվազման համար... Ալիևյան մեխանիզմն այս ապտակ-գովասանքն իհարկե կօգտագործի, որպեսզի հերթական անգամ զբաղվի փիառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել