Ինչ կարելի է անել Մեծ Բրիտանիայում անվճար (մաս 1-ին)

Ինչպես ներկայացնում է National Geographic-ը, Միացյալ Թագավորությունում կարելի է հիանալի ժամանակ անցկացնել նույնիսկ սահմանափակ բյուջեով:
1. Այցելել թանգարաններ
Բրիտանիայի շատ թանգարաններում և պատկերասրահներում մուտքն ազատ է: Այսպես, կարելի է այցելել The Tetley (Տետլի) նախկին գարեջրատունը, որտեղ այժմ ցուցադրվում են ժամանակակից նկարիչների աշխատանքները: Կարող եք այցելել նաև Կոլմանի մանանեխի թանգարանը Նորվիչ քաղաքում: Բրիտանական թանգարանը և Լոնդոնի ազգային պատկերասրահը նույնպես անվճար են:

2. Այցելել եկեղեցիներ
Բրիտանական շատ եկեղեցիների և տաճարների մուտքը նույնպես անվճար է: Հատուկ ուշադրության են արժանի Դարեմյան տաճարը և անգլիական գոթիկայի գլուխգործոցը` Քեմբրիջի Արքայական քոլեջի մատուռը:

3. Նայել դելֆիններին
Ուելսի հարավ-արևմտյան ափին գտնվող Կարդիգան ծովախորշով քայլելիս կարելի է տեսնել դելֆինների, սակայն այս վայելքի համար հարկավոր է վճարել: Կա նաև այլընտրանքային տարբերակ` այցելել Մունտ գյուղը, որտեղից սքանչելի տեսարան է բացվում դեպի ծովախորշ:

4. Համտեսել տարբեր ուտեստներ
Օգոստոսին Կլայտերո քաղաքում անցկացվում է Ուտեստների փառատոն, որի մուտքն անվճար է: Այստեղ կարող եք անսահմանափակ քանակությամբ համտեսել զանազան ուտեստներ, որոնք պատրաստված են Լանկաշիր կոմսությունում:

  1. Մասնակցել հեռուստաշոուի

BBC հեռուստաալիքի բազմաթիվ շոուներ անցկացվում են Լոնդոնում, Շեֆֆիլդում, Բելֆաստում և այլ բրիտանական քաղաքներում: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել BBC-ի պաշտոնական կայքը` http://www.bbc.co.uk/showsandtours/shows/:

  1. Բարձրանալ աշտարակ

Հյուսիսային Իռլանդիայում գտնվող Սկրաբո աշտարակն ունի 125 մ բարձրություն, ինչի շնորհիվ աշտարակի վերևից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սթրենգֆորդ-Լոխ լիճ:

  1. Վայելել գեղեցիկ բնությունը

Շոտլանդական Հայլենդ շրջանում է գտնվում Մեծ Բրիտանիայի ամենաբարձր կետը` Բեն Նևիս գագաթը (1.344 մ): Լեռը կարելի է բարձրանալ ընդամենը 4 ժամում: Իսկ Ուելսում` Քարդիֆից արևմուտք, գտնվում է Ռոսսիլի ծովախորշը, որի ափն աշխարհի ամենագեղեցիկ լողափերից մեկն է համարվում:

  1. Մասնակցել էքսկուրսիաների

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքի ամենագեղեցիկ կառույցներից մեկը` Քաղաքապետարանի շենքը, նույնպես կարելի է այցելել անվճար: Շաբաթական վեց օր այստեղ անցկացվում են անվճար էքսկուրսիաներ:

 

scrabo tower

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել