Այս օրը ողջ աշխարհում նշում են անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օր: Տարբեր երկրներում հասարակական կազմակերպություններն անտուն կենդանիների օրը դարձնում են տոն: Այս օրը նշելու որոշումն ընդունվել է 1931թ.՝ Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Բացի այդ, կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու հետ կապված մեկ այլ պատմություն էլ է հիշատակվում: Տեղեկատվության համաձայն՝ 1226 թվականի հենց այս օրը մահացել է սուրբ Ֆրանցիսկ Ասիզսկին` գազանների և թռչունների հովանավորն ու պաշտպանը, ում դասել են սրբերի շարքին: Սուրբ Ֆրանցիսկի անվան մրցանակը հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար: Այս օրը ոչ միայն ևս մեկ անգամ բարձրաձայնվում է անտուն կենդանիների խնդիրների մասին, այլ փորձում են տարբեր միջոցներով օգնել և պաշտպանել նրանց, ՀԿ-ները հանդես են գալիս տարբեր առաջարկներով: Ռուսաստանում այս տոնը սկսել են նշել 2000 թվականից: Հայտնի է, որ Ռուսաստանը եվրոպաական առաջին երկրներից էր, որտեղ ուշադրություն դարձրեցին կենդանիների պաշտպանության խնդրին: Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը կոչ է արվում մարդկանց համախմբվել՝ պաշտպանելու երկիր մոլորակի կենդանիներին, ինչպես նաև հայտարարելու տնային կենդանիների պաշտպանության օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել