BlogNews.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է, որ երգչուհի Սոնա Շահգելդյանն ամուսնացել է, այսօր երգչուհին իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է կլորիկ փորիկը: Արդյո՞ք Սոնան բալիկի է սպասում. լուրի իսկությունը պարզելու նպատակով կապ հաստատեցինք նրա հետ։
Սոնան միանշանակ պատասխան չտվեց այդ հարցին, փոխարենը ասաց. «Անկեղծ ասած՝ շատ չեմ ուզում իմ անձնականի մասին խոսել, հիմա ես շատ երջանիկ եմ և ուրախ եմ, որ ունեմ լավ ամուսին: Իսկ եթե ամուսնացել եմ, ապա հետագայում նաև բալիկներ կունենանք, ինչո՞ւ պետք է չունենամ։ Ես ամեն ինչ թողնում եմ Աստծո հույսին, բոլորն էլ ժամանակին կիմանան դա, եթե շատ է հուզում մարդկանց: Երեխան աշխարհի ամենալավ բանն է, բայց հիմա չեմ ուզում խոսել այդ թեմայով, թող այն մնա անակնկալ շատ մարդկանց համար:
Չնայած մենք հարսանիքով չեն ամուսնացել, բայց դա չի խանգարում մեր երջանկությանը, իսկ ինչ վերաբերում է իմ հղիությանը, ապա կհայտնեմ այդ մասին: Ես շատ եմ սիրում բալիկներ, մանավանդ եթե լինի իմ երեխան, շատ կսիրեմ: Կարծում եմ՝ իմ երեխան կլինի շատ տաղանդավոր և ամենակարևորը՝ առողջ»: