2 բարետես արտաքինով կանայք՝ տեսքին անհամապատասխան մասնագիտությամբ, եռանդով մաքրման աշխատանքներ էին կատարում վանաձորյան փողոցներում վաղ առավոտյան՝ ժամը յոթից ու իրենց աշխատանքի մասին բնակչությանն «իրազեկում»՝ բաձրաձայն գոռգոռալով իրար վրա: Վիճաբանության առիթը, դատելով ձայներից, տարածքների հետ էր կապված: Կյանքն առաջ գնալու մի ակնհայտ ապացույցը ժամանակակից արտաքինով կանանց հայտնվելն է փողոց մաքրողի դերում, որ, ինչպես կհիշեն ավագ սերնդի մարդիկ, խորհրդային տարիներին որպես բացառիկ մենաշնորհ պատկանում էր սևազգեստ ու երկարափեշ, գլուխները պինդ-պինդ կապած «բաջիներին», որոնք վերջնականապես անցան պատմության գիրկը Ղարաբաղի անկախացումից հետո: Ի դեպ, ոչ միայն բարետես արտաքինով կանանց հայտնվելն է անկախության շրջանի նորույթ փողոց մաքրողի դերում, այլև աղբատարի վարորդ կանանց հայտնվելը. վանաձորյան մամուլում 2 տարի առաջ հարցազրույց էր տպագրվել բարձրագույն կրթությամբ ուկրաինուհու հետ, որ Վանաձորում ստիպված էր եղել աղբատարի վարորդ աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել