Մարզահամերգային համալիրը կառավարությունը վաճառեց մի ինչ-որ նորաստեղծ ընկերության, որը պարտավորվել է 4 տարում 100 մլն դոլարի ներդրում կատարել և ստեղծել տարածաշրջանում նախադեպը չունեցող, ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն։ Այս ամենին ես ոչ միայն դեմ չեմ, այլ երկու ձեռքով եմ կողմ... եթե, իհարկե, այս ամենը հերթական «ԲԱՄՕ» չդառնա։ Բայս այս պատմության մեջ ինձ ամենաշատը զվարճացրեց «ընտանեկան ուղվածություն» բառակապակցությունը։ Դիմում եմ բոլոր այն պետական այրերին, ովքեր համաձայն են, որ ընտանեկան ուղղվածության համալիրում լինի խաղատուն. «Տղե՛րք, ձեր ընտանիքները տներո՞ւմ են ապրում, թե՞ Խաղատներում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել