Բազմիցս առիթ ունենում եմ քննարկել բուհերի և դպրոցների հետ որոշակի հարցեր, ինչպես նաև շփվել խնդիրներ ունեցող ծնողների հետ: Իմ ընկալմամբ՝ ընդհանուր իրավիճակն այնպիսին է. հայ ծնողները, առավել ևս տատիկներ ու պապիկները խորապես վստահ են, որ իրենց երեխան ՏԱՂԱՆԴ է, որ իրենց երեխան ՍՈՒՐԲ է, և դպրոցն ու բուհը մեղավոր են ցանկացած պարագայում: Մենք երեխայապաշտ ազգ ենք, և դա վաղուց է հայտնի, բայց մենք պետք է կարողանանք որոշակի իրավիճակներում մեր երեխաներին ընդունել որպես ԳՈՆԵ տաղանդավոր մյուս տաղանդավորների մեջ, չեմ ասում սովորական երեխա, որ իրականությունն է 99 % դեպքերում, այլ գոնե որ նրանց երեխան եզակի չէ ու շատ հաճախ խաբում է հենց ծնողներին ու իր ընտանիքին: Հարցի մյուս կողմն էլ այն է, որ երբ հայ ծնողները մանկուց իրենց երեխաներին պարուրում են ՏԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅԱՆ բարդույթով, ապա երեխան լուրջ խնդիրներ է ունենում հասարակության ներսում՝ համարելով, որ ինքը եզակի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել